ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը»

Վարչապետի թեկնածության հարցը կորոշվի վաղը երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Sputnik

Էդուարդ Շարմազանով
«Ապրիլի 11-ի ՀՀԿ ԳՄ նիստում կքննարկվի ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու առաջարկը: Ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը»,- ասաց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում Կարեն Կարապետյանին վերապահված դերին, Շարմազանովը չբացառեց, որ նա կնշանակի պաշտոնավարել որպես փոխվարչապետ։