Ադրբեջանցու կրակոցից զոհված զինվորը պարգևատրվեց

Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է նախօրեին զոհված Նարեկ Հարությունյանին։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։

«Բակո Սահակյանն ապրիլիի 9-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Նարեկ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 20 տարեկան Նարեկ Գևորգի Հարությունյանը:

Արցախում կրկին զինվոր է զոհվել