ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Եթե ԱՄՆ-ն դադարեցնի Իրանի հետ միջուկային պայմանագիրը, ապա կզղջա դրա մասին։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին ատոմային էներգետիկայի օրվան նվիրված խորհրդակցության ժամանակ։ Հայտնում է Le Figaro–ն։
«Մենք առաջինը չենք խախտի պայմանագիրը։ Բայց նրանք պետք է իմանան` մենք շատ ավելի լավ ենք պատրաստված, քան իրենք կարծում են։ Ու եթե նրանք խախտեն պայմանագիրը, ապա մեկ շաբաթից կամ նույնիսկ ավելի շուտ կտեսնեն հետևանքները», — ասել է Իրանի նախագահը։
Հա հավելել է, որ համաշխարհային հասարակությունը կհամոզվի, թե որքանով կարելի է վստահել ԱՄՆ-ի իշխանության հետ պայմանագրերին։
Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին պայմանավորվել են Թեհրանն ու «վեցյակը» (Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա ու Գերմանիա)։
Սակայն հետո ԱՄՆ-ը պահանջ է ներկայացնել` խստացնել պայմանագրի տեքստը ընդդեմ Իրանի։ Վերջնագրի ժամկետը լրանում է մայիսի 12-ին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դուրս գալ պայմանագրից ու վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։