Լևոն Արոնյանը չհանձվեց գերմանացուն

Այսօր կայացավ Grenke Сhess Сlassic մրցաշարի վերջին տուրը։ Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այն ավարտեց առանց պարտության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով ոչ ոքի խաղաց գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ և վաստակեց 5 միավոր։ Տուրի մյուս պարտիաները շարունակվում են։ Սա նրա 8-րդ ոչ — ոքին է։

Լևոն Արոնյանը 7-րդ անգամ ոչ -ոքի խաղաց

Հիշեցնենք, որ նախորդ 8 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուս Նիկիտա Վիտյուգովի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ, ինչպես նաև սպիտակներով հաղթել էր Ադրբեջանի ներկայացուցիչ Արկադի Նայդիչին։

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի անցած տարվա հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5,5 միավոր և միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը և Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր: