ՌԱԴԻՈ

Հակոբյան. «Արմեն Սարգսյանը լինելու է բալանսը պահողի դերում»

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի ելույթի մասին։
Sputnik
Վիգեն Հակոբյան

Հակոբյանը կարծում է, որ Արմեն Սարգսյանի ելույթում որևէ նոր բան չլսեցինք։

«Դժվար է ասել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ելույթում նոր բան կար, որովհետև նա իր առաջադրման պահից ի վեր բավականին շատ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրներում և ամեն տեղ նույն գաղափարները հնչեցրել է»,- նշեց քաղտեխնոլոգը։

Հակոբյանի խոսքով` ամեն դեպքում հասկանալի է, որ Արմեն Սարգսյանը ստրատեգիական առումով ավելի շատ լինելու է բալանսը պահողի դերում թե՛ իշխանության ներսում, թե հանրության մեջ։

«Այն, ինչի մասին խոսում է նորընտիր նախագահը, շատ դեպքերում նրա լիազորությունների մեջ չեն մտնում»,- նշեց նա։

Ըստ Հակոբյանի` կարելի է ասել` Արմեն Սարգսյանն այդ ամենը ինչ-որ չափով հասարակական հիմունքներով է անելու։