ՀՀԿ–ից ասել են` երբ կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը

Հայաստանի իշխող կուսակցությունը շարունակում է ինտրիգ պահպանել վարչապետի թեկնածուի հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանի վարչապետի թեկնածուի անունը հայտնի կդառնա մի քանի օրից։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո։

«Եթե այսքան երկար սպասել եք, կարող եք մի քիչ էլ սպասել։ Անունը կնշվի, բայց ոչ ամենավերջում», — հայտարարեց Բաղդասարյանը։

Նոր նախագահը գրեթե կկորցնի ամբողջ իրական իշխանությունը, որը կանցնի վարչապետին։ Հիմնական ինտրիգն այն է, թե արդյոք վարչապետ կդառնա նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։

Վարչապետին պետք է ընտրի խորհրդարանը ապրիլի 17-ի նիստից հետո։

ՀՀԿ-ն իր գործողությունների մասին սովորաբար հայտարարում է գործադիր մարմնի նիստերից հետո, որոնք գումարվում են հինգշաբթի օրերին, ուստի բացառված չէ, որ վարչապետի թեկնածուի անունը կհայտարարեն ապրիլի 12-ին։