Ի՞նչ կտա Սարգսյանի դեմ քայլարշավը. իշխանության և ընդդիմության կարծիքը

Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է` Հայաստանում ընդդիմությանը չի արգելվում բողոքել, իսկ քայլելն օգտակար է առողջության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանի ընդդիմությունն այս տարիներին չի կարողացել գտնել միասնության բանաձևը։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո։

ՀՀԿ–ից ասել են` երբ կհայտարարեն վարչապետի թեկնածուի անունը

Կաջակցի՞ արդյոք «Ժառանգությունը» ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի երթին, որն ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ։ Այս հարցին Հովհաննիսյանը դիվանագիտական պատասխան տվեց` բարոյապես աջակցում է, բայց չի պատրաստվում միանալ։

«Հինգ տարի առաջ` նախագահական ընտրություններից հետո, «Ժառանգությունը» փորձեց հավաքել ընդդիմության ցրված ուժերը։ Եթե հիմա դա փորձի անել ինչ-որ մեկը, մենք ուրախ կլինենք։ Ե՛վ Նիկոլը, և՛ Զարուհի Փոստանջյանը, և՛ բողոքի շարժման այլ մասնակիցներն օգտակար գործ են անում», — ասաց Հովհաննիսյանը։

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր հերթին ասաց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ բողոքելն օրինական է։

«Դե ինչ, բարի ճանապարհ։ Քայլելն օգտակար է առողջության համար։ Ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրում բողոքի օրինական միջոցները։Անօրինական միջոցների փորձերի դեպքում նրանց պատշաճ կերպով կնախազգուշացնեն»։

Հիշեցնենք, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր, «Ելք» դաշինքի ընդդիմադիր դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քայլարշավ է անցկացնում Հայաստանի քաղաքներով` բողոքելով վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեմ (արդեն Հայաստանի նախկին նախագահի)։

Նոր վարչապետին խորհրդարանը կընտրի ապրիլի 17-ի նիստում։ Իշխանությունն առայժմ չի նշում իր թեկնածուի (դե ֆակտո ապագա վարչապետի) անունը։