1–ին անգամ է ու աննախադեպ. Ռուստամյանը` նախագահի երդմնակալության մասին

ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու եկած ՀՅԴ պատգամավորը լրագրողներին իր կարծիքն է հայտնել տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Այն, ինչ կատարվում է առաջին անգամ է ու աննախադեպ։ Այսօր, անդրադառնալով ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանն ու խորհրդարանական կառավարման անցնելու իրողությանը, լրագրողների հետ զրույցում ասել է նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար ՄՀՀ ժամանած ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ինչպես են երդվել Տեր–Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը. նմանություններ և տարբերություններ

«Այն փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել այս համակարգային փոփոխությունների արդյունքում, մեծ մասով պայմանավորված են հենց նախագահի անձով և այն անձով, ով պետք է հանդիսանա Սահմանադրության երաշխավորը։ Այդ լիազորության իրականացումից է կախված, թե որքանով արագ կյանքի կկոչվի Սահմանադրությունը»,– ասաց Ռուստամյանը։

Ինչ վերաբերում է ապագա վարչապետի անձին, ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ ՀՀԿ–ի հետ առայժմ այդ հարցը չեն քննարկել, բայց իրենք կհարգեն մեծամասնության որոշումը։

«Ծառուկյան» դաշինքի` իշխանական կոալիցիա մտնելու մասին լուրերը Ռուստամյանը հերքեց։ Իսկ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած` ԱԺ–ի մուտքը փակելու բողոքի ակցիան որակեց անօրինական։