ՀՀ նախագահն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին, օգնականներին և խորհրդականին

Այսօր ստորագրված հրամանագրերի համաձայն` մի շարք պաշտոնատար անձինք լքել են իրենց պաշտոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` ապրիլի 9–ին, մի շարք հրամանագրեր է ստորագրել` մարդկանց աշխատանքից ազատման մասին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանն հրամանագրով Վլադիմիր Հակոբյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մյուս հրամանագրով Ավետիս Բերբերյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից:

ՀՀ նախագահի այլ կարգադրություններով Հայաստանի Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից ազատվել են նաև Արմեն Աբելյանը, Վարուժան Ներսեսյանը և Հրայր Ղուկասյանը:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր` Արամ Ղարիբյանին Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ: