Ե՞րբ Մխիթարյանը կվերադառնա խաղադաշտ. ժամկետները հստակեցվել են

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հստակություն է մտցրել իր թիմի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղադաշտ վերադառնալու ժամկետների վերաբերյալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածք է ստացել: Այս մասին տեղեկացրել է «զինագործների» մարզիչ Արսեն Վենգերը «Սաութհեմփթոնի» հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին:

Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել ամբողջ խաղաշրջանը․ Telegraph

Նրա հավաստիացմամբ՝ հինգշաբթի օրը Մխիթարյանը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ԲԿՄԱ-ի դեմ կայանալիք պատասխան խաղին, «Նյուքասլի» հետ հանդիպմանը, ինչպես նաև դրանից մեկ շաբաթ անց կայանալիք «Վեսթ Հեմի» հետ խաղին:

«Նա հաստատ բայց կթողնի այդ խաղերը: Բայց դեռ կարող է մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին»,- ասել է Վենգերը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը ծնկի վնասվածք էր ստացել և փոխարինվել Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչում ԲԿՄԱ-ի հետ խաղում, որը կայացել է հինգշաբթի Լոնդոնում և ավարտվել 4:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի։