Հայ սուսերամարտիկները չեն կարող մասնակցել օլիմպիադային. ի՞նչն է պատճառը

Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն երեք հարյուր մարզիկներ աշխարհի տասնյակ երկրներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի սահմանափակ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս երկրի հավաքականին լիարժեք մասնակցություն ունենալ միջազգային բոլոր մրցումներին, որոնք թույլ են տալիս օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել։ Այդ մասին երկուշաբթի լրագրողներին ասաց Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի սուսերամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը։

Նրա խոսքով, եթե տարվա ընթացքում երկրի հավաքականը ելույթ չունենա ութ գլխավոր մրցաշարում, որոնք անցկացվում են աշխարհի տարբեր երկրներում, ապա կկորցնի օլիմպիադային մասնակցելու հնարավորությունը։

«Մեզ այս անգամ շատ օգնել է սպորտի և երիտասարդության նախարարությունը, մեր մարզիկները լավ պայմաններ ունեն մարզումների համար, սակայն գումարի պակասը շարունակում է հիմնական խնդիր մնալ», — նշեց նա։

Նավասարդյանը հիշեցրեց, որ ապրիլի 15-19-ը Երևանում տեղի կունենա մինչև 23 տարեկան մարզիկների շարքում սուսերամարտի Եվրոպայի առաջնությունը։ Նախատեսվում է, որ առաջնությանը կմասնակցեն 60 թիմ և 290 մարզիկ 31 երկրից։

Пресс-конференция, посвященная чемпионату Европы по фехтованию среди спортсменов не старше 23 лет

Եվրոպայում տեղի է ունեցել ընդհանուր հավաք, որի ընթացքում քննարկվել է` որտեղ անցկացնել մրցումները` Իսրայելում, թե Հայաստանում։ 34 երկրներ քվեարկել են մեր օգտին, Իսրայելը ստացել է ընդամենը 8 ձայն։

«Առաջնությունը Հայաստանում կանցկացվի հայկական ֆեդերացիայի ջանքերի շնորհիվ», — ասաց Նավասարդյանը։

Հայերը չեն կարողանա հաղթել ադրբեջանցիներին, որովհետև նրանք հրաժարվել են Հայաստան գալ

Հայաստանը կներկայացնեն երկու թիմ` աղջիկների (ճկասուսեր) և պատանիների (խոցասուսեր)։ Ավագ մարզիչ Արտաշես Մադոյանը նշեց, որ մենք լավ մարզիկներ ունենք` Էդուարդ Հովիկյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան։

«Նրանցից յուրաքանչյուրը զբաղվում է մարզումների անհատական ծրագրին համապատասխան։ Առաջիկայում մարզիկներ կժամանեն տարբեր երկրներից, որպեսզի մասնակցեն համատեղ մարզումներին։ Դա զարգացման հիանալի հնարավորություն է ինչպես մեր սուսերամարտիկների, այնպես էլ օտարերկրյա մարզիկների համար», — ասաց Մադոյանը։

Մամուլի ասուլիսին ներկա Էդուարդ Հովիկյանն իր հերթին նշեց, որ Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը մեծ պատասխանատվություն է թե՛ մարզիկների, թե՛ մարզիչների համար։

«Իհարկե, հարազատ պատերը կօգնեն մեզ ավելի վստահ լինել, բայց կան ուժեղ մարզիկներ, մասնավորապես, Իտալիայից, Ֆրանսիայից և Հունգարիայից», — նշեց սուսերամարտիկը։

Հովիկյանը խոստովանեց` ցանկալի է, որ հայ հավաքականն ավելի լավ արդյունքներ ցույց տա, քան անցած տարիներին։