ՌԱԴԻՈ

Սահակյան. «Հակառակորդը նպատակաուղղված նյութական վնաս է հասցրել»

Հակառակորդի գնդակոծությունից Տավուշի Բաղանիսում տուժել են անասունները։
Sputnik
Նարեկ Սահակյան

Ապրիլի 8–ի երեկոյան ժամը 17։00–ի սահմաններում հակառակորդը գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վարչական տարածքը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը հաստատեց այս լուրը` հավելելով, որ գնդակոծության է ենթարկվել գյուղի վարչական տարածքը, բայց ոչ բնակավայրը։

Ապրել ադրբեջանցիների քթի տակ, բայց աչքից հեռու. սահմանամերձ Բաղանիսում նոր գաղափար ունեն

«Թշնամու թիրախում եղել է «Ջրհովքեր» տեղամասը։ Գնդակոծության հետևանքով սատկել է բաղանիսցի Սուրիկ Ալեքսանյանին պատկանող կովը, նրա 2 մոզին ենթարկվել են հարկադիր մորթի։ Գյուղացիներից մեկի 2 մոզիներն էլ են վիրավորվել են»,–ասաց Սահակյանը։

Ըստ համայնքապետի` թշնամին նպատակաուղղված նյութական վնաս է հասցրել։

«Հաճախ առաջարկում են կրակից պաշտպանող պատնեշներ կառուցել, բայց դրանք անիմաստ են, որովհետև հակառակորդի դիրքերը շատ բարձր են և որևէ պատնեշ չի կարող պաշտպանել»,–ընդգծեց Նարեկ Սահակյանը։

Համայնքապետի խոսքով` գյուղատնտեսական եռուն շրջան է, այս պահին գյուղացիները խաղողի այգիներում էտ են իրականացնում, այս միջադեպից հետո նրանք առավել զգոն են։

Հիշեցնենք, որ գյուղը վերջին անգամ գնդակոծվել է մեկ ու կես ամիս առաջ։