Որդուն կորցրած մայրն օրհնեց Սարգսյանին. նոր նախագահը պահպանեց Սերժ Սարգսյանի ավանդույթը

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Եռաբլուր պանթեոն` այսպիսով պահպանելով 2013թ–ին Սերժ Սարգսյանի սկիզբ դրած ավանդույթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալության արարողությունից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր պանթեոն։

ՀՀ նոր նախագահը Հայաստանի ու Արցախի ապագայի նոր բանաձև ունի

ՀՀ նախագահը չցանկացավ պատասխանել այնտեղ հավաքված լրագրողների հարցերին։ «Ոչ այսօր»,- ասաց նա։

Արմեն Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանը ծաղկեփնջեր դրեցին ու գլուխ խոնարհեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, ապա ծաղկեպսակ տեղադրեցին Եռաբլուրի հիշատակի պատի մոտ։

Եռաբլուրում զինվորական երգչախմբի կատարմամբ հնչեց Աղասի Այվազյանի և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» ստեղծագործությունը։

Ի դեպ, այս նույն արարողակարգով էր կազմակերպվել նաև 2013թ-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունից հետո Եռաբլուր պանթեոն կատարած այցը։

Պանթեոնից վերադարձի ճանապարհին Արմեն Սարգսյանի գլխավորած խումբը հանդիպեց արցախյան հերոսամարտում որդուն կորցրած կնոջը, որն իր մայրական օրհնանքը տվեց նորընտիր նախահին` պատվիրելով Հայաստանը պահել սեփական տան պես։

1 / 3
Արմեն Սարգսյանը Եռաբլուրում
2 / 3
Արմեն Սարգսյանը Եռաբլուրում
3 / 3
Արմեն Սարգսյանը Եռաբլուրում