ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. Օտարերկրյա տղամարդիկ մեծ հաճույքով որպես իրենց սրտի տիրուհի և կյանքի ուղեկից ընտրում են հայուհիներին։ Հայուհիները և՛ գեղեցիկ են, և՛ խելացի, և՛ տնարար։ Sputnik Արմենիան ներկայացնում է ամբողջ աշխարհում մեր հայրենակցուհիների ընտրյալների և ամուսինների լավագույն հնգյակը։
Քանյե Ուեսթ
41-ամյա ամերիկացի հիփ-հոփ կատարող։ 2014 թվականից ամուսնացած է ամերիկյան ռեալիթի շոուի աստղ, բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչ Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանք երեք երեխա են դաստիարակում` Սեյնթին, Նորթին և Չիկագոյին։ 2015 թվականից հետո, երբ Քիմն ընտանիքի հետ Հայաստան եկավ, Քանյեին այստեղ անվանում էին «մեր փեսան»։ Նա կնոջ պես ևս սիրում է Հայաստանը։
Վլադիմիր Սպիվակով
Հանրահռչակ ռուս դիրիժոր, ջութակահար և մանկավարժ Վլադիմիր Սպիվակովը երրորդ անգամ ամուսնացել է հայտնի հայ ջութակահարուհի Զարե Սահակյանցի դստեր` Սաթի Սպիվակովայի հետ։ Իր ընտրության հարցում նա չի սխալվել։ Նրանք արդեն ավելի քան 30 տարի միասին են։ Զույգը երկու մեծ դուստր ունի` Եկատերինան և Տատյանան, որոնք նույնպես ամուսնացած են։
Դուեյն Սկալա Ջոնսոն
Ամերիկացի ռեսթլերը և կինոդերասանը, որը հայտնի է նաև Սկալա կեղծանունով, ծնվել է 1972 թվականի մայիսի 2-ին։ Նրա ընտրյալը ամերիկահայ Լորեն Հաշիանն է։ Զույգը երկու տարեկան դուստր ունի, նրա անունը Ժասմին է։ Այժմ Լորենը կրկին հղի է, ինչի պատճառով հետաձգվել է նրանց հարսանյաց հանդիսության օրը։
Ալեքսանդր Ռևա
44-ամյա ռուս գործարար, հեռուստահաղորդավար և երգիչ Ալեքսանդրը 2007 թվականից ամուսնացած է Անժելիկա Ռևայի հետ։ Նրանք երկու դուստր ունեն` Ամելին և Էլիսը։ ԶԼՄ-ներում Անժելիկայի հայրական ազգանունը գտնել հնարավոր չէ, սակայն հայտնի է, որ հորական կողմից նա հայ է։ Աղջիկը սոցցանցերում կատարած իր գրառումներում հաճախ է Հայաստանի մասին կարոտախտով հիշում։
Ահարոն Փոլ
Հայտնի ամերիկյան դերասան, «Բոլոր մեղքերով» («Breaking Bad») դրամատիկական սերիալում տղամարդու լավագույն երկրորդական դերի համար «Էմմի» մրցանակի դափնեկիր 39-ամյա Ահարոնը 2013 թվականից ամուսնացած է կինոռեժիսոր Լորեն Պարսեկյանի հետ։ Այս տարի ծնվեց ամուսինների դուստրը, որին նրանք արտասովոր անուն են տվել`Սթորի Անաբել Փոլ (Story Annabelle Paul)։