Լևոն Արոնյանը 7-րդ անգամ ոչ -ոքի խաղաց

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում առաջինը մրցախաղն ավարտեցին Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Ֆաբիանո Կարուանան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Ամերիկացի գրոսմայստերը խաղում էր սպիտակ խաղաքարերով, հայ գրոստմայստերը, բնականաբար, սևերով։ 32-րդ քայլում ամերիկացի Ֆաբիանո Կարուանան համաձայնեց ոչ ոքի արդյունքով ավարտել խաղը: Այդպիսով հայ գրոսմայստերը 7-րդ անընդմեջ պարտիան ավարտեց ոչ ոքի

Կարուանան 5,5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Արոնյանը վաստակել է 4,5 միավոր:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի և ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ, ինչպես նաև սպիտակներով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին: