Բաթումում ձկան ու ծովամթերքի գունագեղ փառատոն է անցկացվել. լուսանկարներ

Sputnik

Գարնանային տաք եղանակը, արևը, ծովը ապահովել են փառատոնի մասնակիցների բարձր տրամադրությունը։

Միջոցառման շրջանակում մշակութային միջոցառումներ են իրականացվել՝ տարբեր ֆլեշմոբներ, խորեոգրաֆիկ խմբերի և երգչախմբերի ելույթներ, իսկ ձկնորսների համար սպորտային ձկնորսության վարպետության դաս է անցկացվել։

Բաթումը Ձկան և ծովամթերքի փառատոնը հյուրընկալում է արդեն երկրորդ անգամ։ Փառատոնի անցկացման նպատակը ձկնորսության ու ակվամշակույթի հռչակումն ու հանրայնացումն է, ինչպես նաև ոչ զբոսաշրջային շրջանում ծովային այդ քաղաքը զբոսաշրջիկների համար գրավիչ դարձնելը։

Թե ինչպես է անցել փառատոնը, կարող եք տեսնել Sputnik Գրուզիայի` մեզ տրամադրած լուսանկարներում։