Գյուղապետը փրկել է ինքնասպանի կյանքը. ինչու էր որոշել գերեզմանոցում կյանքին վերջ տալ

Երկար հոգեբանական զրույցի միջոցով Թաթուլ գյուղի գյուղապետը կարողացել է համոզել երիտասարդին չդիմել նման ծայրահեղ քայլի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի, Sputnik. Ապրիլի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Թաթուլ գյուղի գերեզմանոցում ուզում է ինքնասպան լինել: Պարզվել է ինքնասպանության փորձ կատարողը Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Մ. Գրիգորյանն է:

Երևանի բնակչի ինքնասպանության փորձը կանխվեց

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչև դեպքի վայր կժամանեին Թալինի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը, քաղաքացու հետ բանակցություններ է վարել Թաթուլի գյուղապետը` Ալբերտ Հարոյանը, որը հոգեբանական զրույցի շնորհիվ համոզել է Մ. Գրիգորյանին, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին:

Ավելի ուշ դեպքի վայր ժամանած Թալինի ոստիկանները նրան տեղափոխել են ոստիկանության Թալինի բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:Մ.

Ըստ նախնական տեղեկությունների` Գրիգորյանը ինքն է  զանգահարել ԱԻՆ և տեղեկացրել, որ ինքնասպանության փորձ է ցանկանում կատարել: Ինքնասպանության  փորձի պատճառը քաղաքացու պարտքերն են եղել: