ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Ապագան վերականգնվող այլընտրանքային էներգետիկայինն է»

ՀՀ Փոքր ՀԷԿ-երի Միության նախագահ Նաիրա Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսեց Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի զարգացման ու դրա հեռանկարների մասին:
Sputnik

Նաիրա Նահապետյան
«Էներգետիկայի ոլորտում մեր ապագան վերականգնվող այլընտրանքային էներգետիկան է՝ արևային, հողմային: Դրանց զարգացումը Հայաստանում այլընտրանքային էներգետիկայի ուղղությամբ իրականացվող ծրագրի երկրորդ փուլն է: Առաջինը հէկ-երի զարգացումն էր: Երբ 1996 թվականին սկսեցինք այդ ոլորտով զբաղվել, չէինք կարող համատեղ նաև արևային էներգետիկան զարգացնել»,- ասաց Նահապետյանը:

Ըստ նրա՝ այսօր արդեն ունենք 180 հիդրոկայան ԽՍՀՄ-ից ժառանգված 13-ի փոխարեն և արդեն Հայաստանում նախաձեռնվել է արևային էներգետիայի զարգացման գործընթացը, երկու-երեք արևային կայան արդեն կառուցվել է:

Խոսելով հիդրոէլեկտրակայանների շահագործմանն առնչվող խնդիրներից՝ նա չթաքցրեց, որ հատկապես գյուղատնտեսական սեզոնին ոռոգման, ջրամբարների խնդիրներ են առաջանում, և նաև հէկ-երը ճգնաժամային վիճակում են հայտնվում: Սակայն, ըստ նրա, բոլոր խնդիրները հաղթահարելի են: