Արևոտ կիրակիին կհաջորդի ամպամած շաբաթը. եղանակի տեսություն

Հաջորդ շաբաթ երկինքն ամպամած կլինի, որոշ օրերի ընթացքում էլ անձրև կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Հայաստանի տարածքում ապրիլի 8-10-ը, 11-ի գիշերն առանց տեղումների եղանակ կլինի, ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ արագության, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում ապրիլի 8-10-ը նույնպես տեղումներ չեն լինի։ Ապրիլի 11-ին՝ օրվա երկրորդ կեսին, 12-ին սպասվում է անձրև և ամպրոպ:

Այսօր` ապրիլի 8-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 22-24, գիշերային ժամերին 7-8 աստիճան տաքություն։