Արաբկիրի բնակարաններից մեկում բռնկված խոշոր հրդեհը մարել են հարևանների օգնությամբ

Մինչև հրշեջների ժամանումը հրդեհը սկսել են մարել հարևանները, նրանց շնորհիվ կրակը շատ չի տարածվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Այսօր երեկոյան ժամը 18:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 100 տանը:

Երևանի ավտոտնակներից մեկում բռնկված հրդեհից տուժած 60-ամյա տղամարդու վիճակը ծանր է

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։ Իսկ ահազանգողները եղել են հարևանները։

Օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել 5 հրշեջ փրկարարական ջոկատներ: Բայց մինչև հրշեջների ժամանումը, կրակի տարածման դեմ սկսել են պայքարել հարևանները: Ավելի ուշ նրանց են միացել նաև հրշեջները։

Միահամուռ ուժերով կրակի տարածումը կանխվել է, և այն կարճ ժամանակում հնարավոր է եղել մարել:

Ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, թեև բնակարանը զգալիորեն տուժել է: