77-ամյա կինը հիվանդ էր և ելքն ինքնասպանությունն է համարել. ինչպես Իգիթը փրկեց Սերվանտեսին

Ինքնասպանության փորձը կանխվել է, այդ պահին Կիևյան կամրջով անցնող երիտասարդ զինծառայողը կարողացել է համոզել նրան հետ կանգնել ծայրահեղ քայլից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Երեկ՝ ապրիլի 7-ին, առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Կիևյան կամրջի մոտից ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակչուհի 77-ամյա Սերվանտես Բ.-ին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը, կինն առողջական խնդիրներ է ունեցել և փորձել է ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից նետվել:

Բարեբախտաբար տարեց կնոջ ինքնասպանության փորձը կանխվել է` այդ պահին կամրջով անցնող Երևանի բնակիչ 31-ամյա Իգիթ Հակոբյանի կողմից, ով, ըստ կայքի տեղեկության, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայող է: