Երևանի բնակչի ինքնասպանության փորձը կանխվեց

Փրկարարների հետ զրույցի ընթացքում ինքնասպանության փորձ անող տղամարդն իջել է պատշգամբից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Երևանի Արծրունու փողոցում ինքնասպանության փորձ է կանխվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ապրիլի 7-ին, ժամը 14:58-ին Փրկարար ծառայությունն ահազանգ էր ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր էին մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

«Փրկարարների հետ զրույցի ընթացքում քաղաքացի Ն. Ղազարյանն իջել է պատշգամբից և ինքնուրույն բացել բնակարանի դուռը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հոգեբանական խորհրդատվության գծով կրտսեր հրահանգիչը Ղազարյանին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական օգնություն: