Աղջիկներ «մատակարարող» հանցախմբին ձերբակալել են Թուրքիայում

Սեռական թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խումբը աղջիկներ է բերել ԱՊՀ մի քանի երկրներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Թուրքական ժանդարմերիան ձերբակալել է հանցավոր խմբի, որի անդամներն Ադրբեջանից, Ուկրաինայից ու ԱՊՀ այլ երկրներից աղջիկներ են բերել մարմնավաճառությամբ զբաղվելու համար։ Այս մասին հայտնում է Hurriyet թերթը։

Երեխաներ, ծերեր և օտարերկրացիներ. ո՞վ է Հայաստանում ամենից շատ տուժել սեռական բռնությունից

Ընդհանուր առմամբ ժանդարմերիան ձերբակալել է 16 մարդու, որոնց թվում նույնիսկ ընտանիքներ կան։ Նրանք աղջիկներին հրապուրել են դասական սխեմայով` լավ ու բարձր վարձատրվող աշխատանք առաջարկելով։ Իսկ տեղում արդեն ստիպել են մարմնավաճառությամբ զբաղվել։

Հանցախմբի բազմաթիվ զոհերին քննչական գործողություններից անմիջապես հետո տուն կուղարկեն։

Հանցախմբի գործողություններից տուժել են Մոլդովայից, Ղազախստանից ու Բելառուսից եկած աղջիկները։