Գալուստյանը կովկասցի տղամարդու կյանքով է ապրում․ Ուրգանտը բացահայտել է ճշմարտությունը

«Երեկոյան Ուրգանտ» երգիծական ծրագրի հերթական հյուրերը Ալեքսանդր Ռևան ու Միխայիլ Գալուստյանն էին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման վարող Իվան Ուրգանտը հանդիսատեսին է ներկայացրել «նորմալ կովկասցի տղամարդ» Միխայիլ Գալուստյանի կյանքը։

Ուրգանտի խնդրանքով ծրագրի շրջանակում ցուցադրվել է Գալուստյանի «սպորտային նվաճումները» ներկայացնող տեսանյութը։

«Ինչպես տեսնում եք, Միխայիլը նորմալ կովկասյան տղամարդու կյանքով է ապրում», — կատակել է Ուրգանտը։

Դրան ի պատասխան Գալուստյանն ասել է` պետք է լիարժեք կյանքով ապրել։

Հաղորդման ընթացքում հաղորդավար Իվան Ուրգանտը ցույց է տվել Գալուստյանի նկարը, որտեղ նա դելֆինի վրա է կանգնած։

«Ես փորձում եմ սանձել կաթնասունին, սա բևեռային դելֆին է։ Փորձում էի կանգնել նրա վրա, ու ինձ հաջողվեց։ Մի տասը վայրկյան կանգնած էի, շրջեցի լողավազանով», — ասել է Գալուստյանը։

Ուրգանտի հարցին` արդյո՞ք կյանքում նրա հետ հաճախ են կատակներ անում, գլխին խաղ խաղում, Գալուստյանը բացասական պատասխան է տվել։

«Չեմ սիրում, երբ ինձ հետ խաղում են, ոչ ադեկվատ եմ արձագանքում», — ասել է Գալուստյանը։

Իսկ Ալեքսանդր Ռևան ասել է, որ դեմ չէ նման խաղերին և հաճախ է այդպիսի իրավիճակներում հայտնվում։

Նրանք հիշել են նաև Գարիկ Մարտիրոսյանին ու նստելու նրա «յուրահատուկ» սովորությունը։