Հայ տղամարդու պատճառով Մոսկվայում կին է մահացել

Թերզիկյանը չի կարողացել կառավարել ավտոմեքենան, հարվածել է մայթին կանգնած կնոջն ու բախվել ցանկապատին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Մոսկվայում Մհեր Թերզյանն իր ավտոմեքենայով հարվածել է մի կնոջ, որը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

1995 թվականին ծնված Թերզիկյանը BMW X5 մակնիշի ավտոմեքենայով հարվածել է բակը մաքրող կնոջը և հարվածել ցանկապատին։ Պատահարի պահին կինը մայթին է եղել։

Չի բացառվում, որ տղամարդը գերազանցել է արագությունը։ Նա ավելի վաղ սոցցանցերում տեսանյութեր է հրապարակել, որոնցում սլանում է ժամում 250 կմ արագությամբ։