ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլ ի- Sputnik. Գերմանիայի Մյունսթեր քաղաքում բեռնատարը մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Ինչպես գրում է Focus թերթը, մահացել են 3, տուժել` 50 մարդ։
«Զոհեր ու տուժածներ կան»,- Twitter-ի իր էջում հաստատել է ոստիկանությունը։ Այս պահին դեպքի վայրում հատուկ գործողություն իրականացվում։
Rheinische Post-ը, հղում անելով ոստիկանության աղբյուրներին, գրում է, որ դեպքը որպես ահաբեկչություն է դիտարկում։