ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Առայժմ հայտնի չէ` Գերմանիայի Մյուսնթեր քաղաքում տեղի ունեցած դեպքի հետևանքով տուժածների ու մահացների մեջ հայեր կան, թե ոչ։
«Գերմանիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մյունսթեր քաղաքում տեղի ունեցածի հետևանքով զոհերի և վիրավորների թվում ՀՀ քաղաքացիների առկայությունը»,- նշված է դեսպանության թվիթերյան էջում։
Նշենք, որ նախնական տվյալով` մահացել են 3, տուժել` 50 մարդ։ Որոշ տեղեկություններով` տուժածներից վեցը ծայրահեղ ծանր վիճակում են
Ոստիկանությունը դեպքը որպես ահաբեկչություն է դիտարկում։