ՌԱԴԻՈ

Սահակյան. «Այսօր կարող է հաստատվել կարմրուկով վարակվելու 16-րդ դեպքը»

ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կապույտ հազով և կարմրուկով վարակվելու դեպքերի մասին։
Sputnik
Գայանե Սահակյան

Կարմրուկով հիվանդների թիվն այսօր կարող է փոխվել, որովհետև ևս մեկ մարդու մոտ կլինիկական ախտանշաններ են ի հայտ եկել։

«Լաբորատոր հետազոտություն կիրականացվի։ Եթե կարմրուկով հիվանդի հետ շփվել է, ապա հավանաբար այսօր մենք կունենանք 16-րդ դեպքը»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով` կարմուկով հիվանդների 90 տոկոսը պատվաստում չեն ստացել։

Կապույտ հազով վարակվածներն էլ հիմնականում մինչև 1 տարեկան երեխաներ են (ընդհանուր 31 դեպքից` 23-ը)։

Սահակյանը հիշեցնում է, որ մինչև մեկ տարեկան երեխաներին երեք հիմնական դեղաչափ պատրաստումը կատարվում է մինչև չորսուկես ամսականը, և այդքանը բավական է, որ նրանք չհիվանդանան։

Եթե անգամ 3 դեղաչափ պատվաստումով հիվանդանային, ապա շատ թեթև կտանեին, և հիվանդանոցում բուժում ստանալու անհրաժեշտություն չէր առաջանա։