Երևանի բնակիչներից մեկը փորձում է նետվել պատշգամբից

Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Փրկարար ծառայությունը քիչ առաջ ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝  նետվելով Երևան քաղաքի Արծրունու փողոցի թիվ 17ա շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։