Comedy Club-ն ուժեղացնում է «չակրան»․ Սարգսյանն ու Մարտիրոսյանը կրկին բեմում են. տեսանյութ

Comedy-ի բեմ են դուրս եկել հաղորդման վետերանները, որոնց շնորհիվ հանդիսատեսը սիրել է շոուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Comedy Club ժամանցային շոուն հավաքել է բոլոր հին մասնակիցներին, այդ թվում՝ Աֆրիկայի ժամանակավոր բնակիչ Տաշ Սարգսյանին։

Comedy Club-ի առաջին հաղորդավար Տաշ Սարգսյանը շատ էր ուզում մասնակցել շոուի այս թողարկմանը, բայց այդ պահին աֆրիկյան երկրներից մեկում էր։ Նա չկարողացավ գալ շոտլանդական կիսաշրջազգեստով, բայց կապի դուրս եկավ Աֆրիկայից։

Հին մասնակիցներից բեմ դուրս եկավ նաև շոուի վետերան Գարիկ Մարտիրոսյանը։

Նոր թողարկումների շրջանակում հեղինակները խոստանում են շփվել աստղային հյուրերի հետ, ծանոթացնել ամենաանհավանական մասնագիտությունների տեր մարդկանց և նոր համարներ պատրաստել։

«Comedy Club»-ը ՏՆՏ հեռուստաալիքի եթերում ցուցադրվում է 2005 թվականի ապրիլի 23 —ից։