Աշխարհի ամենախոշոր ծովային կամուրջը․ Հոնկոնգ-Մակաո

Sputnik

Հոնկոնգը, Մակաոն ու Չուխայը միմյանց կապող ամենաերկար ծովային կամուրջը շահագործման է հանձնվել 2018 թվականին։

Կառույցի երկարությունը 55 կիլոմետր է, որից 38 կիլոմետրը կամրջի տարբեր հատվածներն են։

Բացի կամուրջներից, կան նաև արհեստական կղզիներ և գրեթե 7 կմ երկարություն ունեցող ստորգետնյա թունել։ Կամրջի ծովային հատվածի ընդհանուր երկարությունը 22,9 կիլոմետր է։ Ավտոմեքենայով երթևեկելու դեպքում այս կամրջով Չուխայից կամ Մակաոյից կարելի է կես ժամում հասնել Հոնկոնգ։

Ինժեներների հաշվարկների համաձայն՝ կամուրջը կծառայի առնվազն 120 տարի։ Կառույցը միավորող քաղաքների ընդհանուր ներդրումը կազմել է մոտ 11 միլիարդ դոլար։

 

1 / 7
Աշխարհի ամենաերկար ծովային կամուրջը համարվում էր Չինաստանի արևելքում գտնվող Խանչժոուի ծոցով անցնող 36 կիլոմետրանոց մայրուղին։
2 / 7
Ներդրումները գրեթե 16 միլիարդ դոլար են կազմել։ Շահագործման հաշվարկված ժամկետը 150 տարի է։ Կամուրջը հատուկ ամրացվելու է ուժեղ քամիներին դիմադրելու համար, քանի որ այդ տարածաշրջանում հաճախ են թայֆուններ ու արևադարձային փոթորիկներ լինում։
3 / 7
Կառույցը կկարողանա դիմադրել մինչև 200 կմ/ժամ արագություն ունեցող օդի հոսանքներին։
4 / 7
Երթևեկությունը իրականացվելու է վեց գծով, թույլատրելի առավելագույն արագությունը 100 կմ/ժամ է։
5 / 7
Փետրվարին պետական հանձնաժողովը թույլ է տվել սկսել փորձարկումները։
6 / 7
Նախագծի նպատակն է զգալիորեն արագացնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու շրջանների միջև, որոնք տնտեսական կախվածության մեջ են միմյանցից։
7 / 7
Հիմնական աշխատանքներն ավարտվել են դեռ 2017 թվականի հուլիսին։ Նախատեսվում էր, որ երթևեկությունը կմեկնարկի մինչև տարեվերջ։ Սակայն մինչև այժմ համաձայնեցվում են Հոնկոնգի ու Մակաոյի սահմանային հսկողության մեխանիզմները, թեև շրջանները ներառված են ՉԺՀ-ի կազմում, բայց հատուկ վարչական միավորներ են համարվում։ Երկրում պատրաստվում են ևս մեկ խոշոր կամուրջ կառուցել՝ Թայվանի կղզուց մինչև ցամաքային Չինաստան։