Երևանում 20 տարեկան աղջիկը ծննդյան օրը կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին

Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, քննիչները նյութեր են պատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Երեկ` ապրիլի 5-ին, ժամը 18:10-ի սահմանում Երևանի Չուխաջյան փողոցում՝ թիվ 75 տան դիմաց, նույն փողոցի բնակիչ, 20 տարեկան Անահիտ Թովմասյանը իր վարած կվադրոցիկլով բախվել է երկաթե դարպասին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պատահարի հետևանքով Թովմասյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ Թովմասյանը տոնելիս է եղել ծննդյան 20-ամյակը: