Երգչուհի Վալերիան նոր տեսահոլովակում փայլել է հայ դիզայների զգեստով. տեսանյութ

Ռուս աստղը «Սեր և ցավ» երգի նոր տեսահոլովակում նկարահանվել է հայ դիզայների հիասքանչ զգեստով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ռուսական էստրադայի աստղ, երգչուհի Վալերիան նախօրեին ներկայացրել է նոր տեսահոլովակ, որում հանդես է եկել հայ դիզայների ձյունաճերմակ զգեստով։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց դիզայների քույրը։

«Դե ասեք` այս աշխարհում կարո՞ղ է ինչ-որ բան ավելի հզոր լինել, քան հարազատների համար հպարտությունը։ Վալերիան իր նոր տեսահոլովակում` MARDZHAN-ի զգեստով», — ասաց աղջիկը։

Դիզայներն էլ ասաց, որ Վալերիայի համար զգեստը կարել են բարձրորակ մետաքսից, այն տարբերվում է նաև բարդ ձևվածքով։

Ինչ վերաբերում է հենց տեսահոլովակին, ապա Վալերիան երգում է ասես զգացմունքով և սիրով։ Կարելի է մտածել, որ աստղը երգը կատարում է կոնկրետ մարդու համար։ Ինչպես կարծում են երգչուհու երկրպագուները, այդ ստեղծագործությունը խոստովանություն է Վալերիայի և Ալեքսանդր Շուլգինի հարաբերությունների մասին, որին երգչուհին մի քանի անգամ մեղադրել է ընտանեկան բռնության համար։

Երգի խոսքի հեղինակն է Իրինա Դուբցովան, երաժշտության հեղինակը` Վիկտոր Դրոբիշը։

«Հուսով եմ, որ «Սեր և ցավ» հիանալի երգը ձեզ դուր կգա, չէ որ դրա վրա աշխատել են իրենց գործի իսկական վարպետներ Իրա Դուբցովան և Վիկտոր Դրոբիշը», — տեսահոլովակին կից գրել է երգչուհին։

Վալերիան (իսկական անունը` Աննա Պերֆիլովա)էստրադային երգչուհի է, Ռուսաստանի ժողովրդական արտիստ։