ՌԱԴԻՈ

Ղազարյան. «Սա քաղաքական որոշում էր, որ միջամտեց արդարադատությանը»

Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի եթերում վերլուծում է Միացյալ Նահանգների վարքագիծը` Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակում գործած Էրդողանի թիկնապահներին ազատ արձակելու վերաբերյալ:
Sputnik
Արա Ղազարյան

«Անհամաչափ պատիժը, մանավանդ այնպիսի իրավունքի դեպքում, ինչպիսին քաղաքական հավաքների իրավունքն է, խոսում է  այն մասին, որ պետությունը իր միջազգային իրավունքը չի կատարում։ Իսկ ԱՄՆ–ն աչքի է ընկնում միջազգային իրավունքի անտեսմամբ։ Այնպես որ, ԱՄՆ–ի դեպքում սա զարմանալի չէ։ Սա քաղաքական որոշում էր, որ միջամտեց արդարադատությանը»,–ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով` շատ հաճախ ԱՄՆ–ն օտարերկրացիների վրա նախընտրում է փող չծախսել և պատժի կեսը կրելուց հետո, արտաքսում երկրից։