ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այս մասին նշված է գերատեսչության հրապարակած հաղորդագրությունում։
Ցուցակում ներառվել են գործարար Օլեգ Դերիպասկան, սենատոր Սուլեյման Քերիմովը, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Միխայիլ Ֆրադկովը, ՎՏԲ վարչության նախագահ Անդրեյ Կոստինն ու «Զենիթ» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Ֆուրսենկոն։
Ամերիկյան պատժամիջոցները կկիրառվեն նաև Ռուսաստանի ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի և Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային հարցերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի նկատմամբ։ Ցուցակում է ընդգրկվել նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի անունը։
Ցանկում ընդհանուր առմամբ ներառված են ռուսաստանցի 7 գործարար, 12 ընկերություն և 17 պաշտոնյա։
Ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը լրագրողներին ասել է, որ այս պատժամիջոցները Ռուսաստանի ժողովրդի դեմ չեն, և «Վաշինգտոնի դռները բաց են երկխոսության համար»։