Հայուհին հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում համեղ կայարանի շնորհիվ

Ռեկորդ սահմանած երկաթուղային կայարանի գաղափարը պատկանում է Սոչիի բնակիչներ Սերգեյ Մուսինենկոյին և Ամալյա Մարտիրոսյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Սոչիում առանց հիմնակմախքի` քաղցրաբլիթներից և մարցիպանից պատրաստած կայարանը ապրիլի 5-ին համալրել է Ռուսաստանի ռեկորդների գրքի հրաշագործությունների շարքը։ Այս մասին տեղակացնում է Ռեկորդների գրքի մամուլի ծառայությունը։

«Սոչիի բնակիչներ Սերգեյ Մուսինենկոն և Ամալյա Մարտիրոսյանը Ռուսաստանում պատրաստել են ամենամեծ` առանց հիմնակմախքի քաղցրաբլիթային ճարտարապետական շինությունը։ Քաղցրաբլիթի չափսերը 200х102 սմ են, իսկ այդ բացառիկ շինության աշտարակում աշխատող ժամացույցի մեխանիզմ է տեղադրված», — գրված է հաղորդագրության մեջ։

Երևանում աշխարհի ամենաերկար գաթան են թխել. զբոսաշրջիկներն արդեն հասցրել են համտեսել այն

Քաղցրաբլիթը կշռում է 161, 4 կգ, երկարությունը 164 սմ է, լայնությունը` 84 սմ, բարձրությունը` 54 սմ, աշտարակի սրաձողի բարձրությունը` 121 սմ։ Այն պատրաստելու համար ավելի քան 90 կգ խմոր է օգտագործվել, 20 կգ սննդային մաստիկա, 10 կգ ջնարակ և 5 կգ մարցիպան։

«Միակ ոչ ուտելի դետալը աշտարակի ժամացույցն է, որը բաղկացած է գործող ժամացույցի մեխանիզմից», — հայտնում է «Բլոկնոտ Կրասնոդարա» կայքը։

Ռեկորդի հեղինակները նշել են, որ ամենադժվարն այդ ճարտարապետա-հրուշակային օբյեկտի ձևը պահպանելն էր, չէ՞ որ այն հիմնակմախք չունի, իսկ պատերն ու հիմքն ամբողջությամբ խմորից են պատրաստված։ Հիմնակմախքի բացակայությունն էլ հենց թույլ է տվել, որ քաղցրաբլիթը ռեկորդի հավակնի։

Բացառիկ կայարանը ներկայացրել են հատուկ զբոսաշրջային ցուցահանդեսի ժամանակ, որն անցկացվում է այս օրերին Սոչիում։ Միջոցառմանը մոտ 70 ռուսական ընկերություն է մասնակցել։