Ինչո՞ւ է Մաքս Ֆադեևը լուսանկարվել հայկական եռագույնի ֆոնին

Հայտնի ռուս պրոդյուսեր և կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեևը մտադիր է արվեստի և երաժշտության շուրջ միավորել աշխարհի տարբեր ժողովուրդներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի ամենահեղինակավոր պրոդյուսերներից մեկը` Մաքս Ֆադեևը Instagram–ի իր էջին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին արված լուսանկար է հրապարակել։

Դու, միևնույնն է, ողջ ես. Ֆադեևը Կեմերովոյում զոհված երեխաների հիշատակին հուզիչ երգ է գրել

Երաժիշտը պարզաբանել էիր քայլը։

Ֆադեևին պատկանող MALFA լեյբլի գրասենյակը գնալով մեծանում ու ընդլայնվում է։

«Մեզ մոտ աշխատում են մարդիկ տարբեր երկրներից, իսկ թե որ` կարող եք տեսնել լուսանկարի վրա։ Որոշեցի տեղադրել ազգային դրոշներն ի նշան յուրաքանչյուր երկրի նկատմամբ հարգանքի։ Որպեսզի մենք հիշենք մեր արմատները», – լուսանկարը մակագրել է Ֆադեևը։

Երաժիշտը համոզված է, որ դրոշներն ավելանալու են։ Ֆադեևն ընդգծել է, որ իր երաժիշտների երգերը լսում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Նա վերջերս հայտարարել էր, որ սկսում է նոր ձևաչափով աշխատել`  փոխելով բիզնես ռազմավարությունը. այժմ նա առցանց հարթակներ է ստեղծում նոր արտիստների համար, որտեղ յուրաքանչյուրը կարող է կիսվել իր ստեղծագործության դեմո տարբերակով և ստանալ Ֆադեևի կարծիքը։