ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ հանդիպումը։ New York Times-ը գրում է, որ «Արսենալի» մարզչի խոսքով` պատճառը ֆուտբոլիստի ծնկի վնասվածքն է։
«Նա ծնկի խնդիրներ ունի: Առայժմ հստակ չէ, թե ինչքան ծանր է վնասվածքը: Գնահատական կտրվի վաղը: Բայց կիրակի նա չի խաղա»,- ասել է Արսեն Վենգերը։
Ապրիլի 8-ին կայանալիք Անգլիայի առաջնության խաղում «Արսենալը» կընդունի «Սաութհեմփթոնին»:
Հիշեցնենք, որ երեկ ԲԿՄԱ-ի հետ խաղում Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով: Նրա ծնկին հարվածեց ռուսական թիմի պաշտպան Գեորգի Շչենիկովը: «Արսենալը» հաղթել է 4:1 հաշվով: