«Բուրգեր Քինգը» միակը չէ. սննդի կետերում տեղադրված բալոնները փորձաքննության չեն ենթարկվում

Взрыв в ресторане Бургер кинг в Ереване
Գազաբալոնների փորձարկմամբ զբաղվող լաբորատորիաները վստահեցնում են, որ իրենց գործունեության ամբողջ ընթացքում սննդի կետում շահագործվող որևէ բալոն չեն փորձարկել
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 Ապրիլ — Sputnik, Նելլի Դանիելյան. Հյուսիսային պողոտայի «Բուգեր Քինգ» սննդի կետում ապրիլի 2-ին պայթած բալոնը փորձարկված չի եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը։

Ընդ որում, «Բուրգեր Քինգը», նրա խոսքով, այս հարցում բացառություն չէ։

Взрыв в ресторане Бургер кинг в Ереване
«Բուրգեր Քինգի» բախտը չբերեց, Երևանում կարող էր ցանկացած ռեստորանում պայթյուն լինել

«Սննդի կետերում հիմնականում օգտագործվում են CO2 գազի համար նախատեսված բալոններ, և դրանք ևս պետք է պարտադիր փորձարկում անցնեն։ Մեր կազմակերպությունը երբեք որևէ սննդի կետից բալոնի փորձարկման պատվեր չի ստացել»,- ասաց Տիգրանյանը։

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տվյալներով` Հայաստանում CO2-ի բալոնների փորձարկմամբ, բացի «Էքսպերտ թեչ» կազմակերպությունից, զբաղվում են ևս 2 լաբորատորիա` «Նհո-Հրաչ» ՍՊԸ —ի և «Հակոբ Բերնեցյան» ԱՁ-ի գազաբալոնների փորձարկման լաբորատորիաները։

Երկու կազմակերպություններից էլ մեր հարցմանը նույն պատասխանը տվեցին` իրենց գործունեության ամբողջ ընթացքում սննդի կետում շահագործվող բալոն չեն փորձարկել։

Առկա վիճակը, Մկրտիչ Տիգրանյանի մեկնաբանությամբ, չիմացության հետևանք է։ Սպասարկման ոլորտում աշխատող գործարարները պարզապես չգիտեն, որ պարտավոր են 2 տարին մեկ անգամ իրենց հաստատություններում տեղադրված բալոնները փորձաքննության ենթարկել` դրանց պայթելու վտանգը կանխելու համար։

Министр здравоохранения Армении Левон Алтунян посетил пострадавших в результате взрыва в Ереване
Ի՞նչ վիճակում են «Բուրգեր քինգի» պայթյունից տուժածները. Ալթունյանը զրուցել է նրանց հետ

Ի դեպ, մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ արժե նման փորձաքննությունը, պարզվեց` առավելագույնը 10-12 հազար դրամ։

Երեկ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց 2 ամսվա ընթացքում ուսումնասիրություններ անցկացնել հայաստանյան բոլոր սննդի կետերում և բացահայտելու առկա խախտումները:

Հիշեցնենք, ապրիլի 2-ին, Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սննդի կետում տեղի ունեցած CO2 բալոնի պայթյունի հետևանքով մարմնական տարբերա աստիճանի վնասվածքներ էին ստացել 8 անձ, որոնցից վեցն անչափահասներ էին։ Ծանր վնասվածքներ ստացած 8 տարեկան աղջիկը դեռ հիվանդանոցում է։