Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ «լայքել». Մյանմայի հայկական եկեղեցին

Բիրմացիները և արտասահմանցիները գալիս են տեսնելու հայկական եկեղեցին, որը շատ հեռու է Հայաստանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Յանգոնի` հեռավոր Մյանմայի խոշորագույն քաղաքի բնակիչները բացահայտել են հայկական եկեղեցու գեղեցկությունը։ Այդ մասին գրում է Myanmar Times պարբերականը։

Տեղի էնտուզիաստները որոշել են էքսկուրսիաներ կազմակերպել դեպի եկեղեցիներ, մզկիթներ և բուդդայական տաճարներ, որպեսզի ցույց տան իրենց երկրում կրոնի հանդեպ հանդուրժողականությունը։

Հերթական անգամ ուղևորվել են Ռանգունի (ներկայում` Յանգոն) հին մզկիթ և հայկական եկեղեցի։ Բիրմացիները և արտասահմանցիները շրջել են բուդդայական տաճարներում, եկեղեցիներում և մզկիթներում, զրուցել հասարակ հավատացյալների հետ։

«Ես ուրախ եմ պատմել մեր հավատի մասին և ցույց տալ, որ պետք չէ վախենալ դրանից», — ասում է Տույան` երիտասարդ մահմեդականը Յանգոնից։

Շատերն իրենց համար կրկին բացահայտել են հայկական եկեղեցին։ Այն կառուցել են 1860-ական թթ-ին ունևոր հայ վաճառականները։ Այժմ` կես դար անց, Մյանմայում հայեր գրեթե չեն մնացել։ Այստեղ մոտ 10 ծխական կա։

«Պատճառն այն չէ, որ քրիստոնյաները հրաժարվում են իրենց հավատից։ Պարզապես նրանցից շատերը հեռացել են», — ասում է Տխետ Օօ Մանը` հայկական արմատներով բիրմացին։

Հայերից ոմանք հեռացել են, մյուսները տեղացիների հետ են ընտանիք կազմել։ Հեռավոր երկրներում հայկական եկեղեցիների մեծամասնության նման Մյանմայի եկեղեցին չի տարբերվում հավատացյալների մեծ թվով. այստեղ ավելի շատ զբոսաշրջիկներ են գալիս, քան հավատացյալներ։

Հաջորդ անգամ շրջայց կկատարեն Մահաթմա Գանդիի հիմնադրամի շենքում, որը քաղաքում հայտնի է որպես «Գանդի Հոլ»։

Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ «լայքել», եզրափակել է թերթը։

Церковь Святого Иоанна Крестителя, Янгон, Мьянма