Պուտինը Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակել

Հայտնի է` ով կփոխարինի Իվան Վոլինկինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակել։ Նա այդ մասին հրամանագիրն արդեն ստորագրել է։

«Սերգեյ Պավլովիչ Կոպիրկինին նշանակել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան», — նշված է հրամանագրում։

Վլադիմիր Պուտինը մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատել է Իվան Վոլինկինին` Հայաստանում Ռուսաստանի նախորդ դեսպանին, որն իր դիվանագիտական առաքելությունն իրականացնում էր 2013 թվականից։