Մկրտիչ Տիգրանյան
© Sputnik
«Օրերս Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» սննդի կետում տեղի ունեցած պայթյունի պատճառն այն էր, որ գարեջրի համար նախատեսված ճնշման բալոնը փորձարկում չէր անցել։ Այնինչ բոլոր բալոնները, տարողությունները, որոնք աշխատում են ճնշման տակ, ըստ կանոնակարգի պետք է պարբերաբար փորձարկում անցնեն, դրանից հետո գործարկվեն իրենց համար նախատեսված ճնշմամբ»,- ասաց փորձագետը։
Նրա հավաստիացմամբ` տնտեսվարողները հաճախ իրենց սննդի օբյեկտներում շահագործվող բալոնները փորձարկման չեն ներկայացնում, քանի որ տեղեկացված չեն գործող կարգի մասին, որի համաձայն` որոշակի ժամանակահատվածը մեկ իրենք պարտավոր են շահագործվող բալոնները ներկայացնել համապատասխան կառույցներ։ Իրավասու կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն նրանց համապատասխան տեղեկություն տրամադրելու և անհրաժեշտ անվտանգության միջոցներ ձեռնարկելու համար։