ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ստամբուլի Թաքսիմ հրապարակին հարակից տարածքում հիվանդանոցի շենքում հրդեհ է բռնկվել։ Թուրք օգտատերերի` սոցիալական կայքերում հրապարակված լուսանկարներում ու տեսանյութերում երևում է, որ կրակն արագ տարածվում է, իսկ թանձր ծխի սյունը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից։
Պաշտոնական հայտարարությունների համաձայն` հրդեհից տուժողներ այս պահի դրությամբ չկան։ Հիվանդանոցի աշխատակիցները հիվանդներին տարհանել ու տեղափոխել են այլ հիվանդանոցներ։
Ստամբուլի քաղաքապետ Վասիփ Սահինը հայտնել է, որ հրշեջներին հաջողվել է կանխել կրակի տարածումը։ Սակայն այս պահին հիվանդանոցի տարածքը դեռ շարունակում է մնալ թանձր ծխի մեջ։
Հրդեհից տուժածների մասին պաշտոնական տեղեկություն այս պահին չկա։