«Պահանջվում է առանց մանկական տակդիրի տղամարդ». Օլգա Բուզովան ամուսին է փնտրում

Հայտնի հեռուստահաղորդավարուհին բողոքել է, որ ժամանակ չունի անձնական կյանքի և ավանդական միջոցներով ամուսին որոնելու համար։ Ուստի նա որոշել է նոր շոու ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուս հաղորդավարուհի Օլգա Բուզովան փորձում է գտնել իր տղամարդուն ՏՆՏ ալիքով հեռարձակվող նոր շոուում, որը կկոչվի «Ամուսնանալ Բուզովայի հետ»։ Հեռուստալիքը հինգշաբթի համապատասխան հաղորդագրություն է տարածել։

Բուզովայի սիրտը նվաճելու համար թեկնածուները պետք է քասթինգ անցնեն։ Կարող են մասնակցել 18-40 տարեկան չամուսնացած տղամարդիկ։ Հայտնի է, որ շոուի նկարահանումները կսկսվեն առաջիկայում Եվրոպայում։

Հայ երկրպագուները ուրախացրել են Բուզովային. նրա նոր հիթն առաջին տեղում է Հայաստանում

Միաժամանակ մասնակիցները չեն կարող շփվել հեռուստաաստղի հետ, նման պատվի կարժանանա միայն շոուի հաղթողը։

Ինչպես խոստովանել է Օլգա Բուզովան, նա արդեն մեկ տարի է` միայնակ է և ժամանակ չունի անձնական կյանքով զբաղվելու համար։ Բացի այդ, հեռուստաաստղը հարկ է համարել հաղորդել, որ նա ռոբոտ չէ։

«Ինձ պետք է առանց մանկական տակդիրի տղամարդ», — հայտարարել է նա։

Նախագծին կարելի է մասնակցել հարցաթերթիկը լրացնելուց հետո, որը տեղադրված է հեռուստաալիքի պաշտոնական կայքում։