Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ

Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic շախմատային խոշոր մրցաշարում այսօր կայացան 5-րդ տուրի պարտիաները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Հայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը Գերմանիայում ընթացող Grenke Сhess Сlassic շախմատային խոշոր մրցաշարում այսօր կայացած 5-րդ տուրի ժամանակ սև խաղաքարերով մրցել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Լևոն Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին

Կողմերը շատ արագ խաղարկել են պարտիայի սկիզբը, փոխանակել գլխավոր ֆիգուրները և արդեն 36-րդ քայլում կրկնել են դիրքը: Արդյունքում շախմատիստները ոչ-ոքի են խաղացել: Լևոն Արոնյանը վաստակել է 3, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 3,5 միավոր:

Հաջորդ 6-րդ տուրում մեր շախմատիստը սևերով արդեն կհանդիպի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ, որը 2,5 միավոր ունի և դեռեւս շարունակում է գերմանացի Գեորգ Մայերի հետ պարտիան: