Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի այսօրվա «Արսենալ»- ԲԿՄԱ խաղին

Բուքմեյքերները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում «Արսենալին», որի հաղթանակը կազմում է 1,35 գործակից՝ ԲԿՄԱ-ի 10,50-ի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ փուլում այսօր Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին:

Թիմերն արդեն հրապարակել եմ կազմերը: «Արսենալում» խաղացող Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է մեկնարկային 11 խաղացողների թվում, ինչը նշանակում է, որ նա կմասնակցի այս խաղին։

«Արսենալ» — ԲԿՄԱ հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:05-ին: Հանդիպման գլխավոր մրցավարն է չեխ խաղավար Պավել Կրալովեցը:

Բուքմեյքերները խաղի բացահայտ ֆավորիտ են համարում «Արսենալին», որի հաղթանակը կազմում է 1,35 գործակից՝ ԲԿՄԱ-ի 10,50-ի դիմաց: