Դանակահարություն Վերնիսաժում. 5 երիտասարդի հիվանդանոց են տեղափոխվել

Երիտասարդները ծեծել են իրար, մեկին էլ հարվածել են սուր գործիքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Վերնիսաժի տարածքում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով 5 մարդ է տուժել։ Ապրիլի 5-ին, ժամը 1.20-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերնիսաժում վիճաբանություն է: Այս մասին նշված է ոստիկանության կայքում։

Երևանում 37-ամյա դասախոսը խմած վիճակում փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից

Նույն օրը, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի, գոտկային կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի երիտասարդ, ժամը 2.25-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Բյուզանդի փողոցի 1/3 հասցեում գործող ակումբի մոտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել ևս 4 երիտասարդի:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված ակումբի մոտ վիճաբանության ժամանակ հիշյալ անձինք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է մյուսին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: