Սրտաճմլիկ կատարում. հայ փոքրիկ երգիչն ապշեցրել է Սոսո Պավլիշվիլիին նրա հիթի կատարմամբ

Երիտասարդ Դավիթը գրավել է Սոսո Պավլիաշվիլիի ուշադրությունն իր կենդանի ու միաժամանակ սրտանց կատարմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Ռուսաստանում ապրող վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Instagram–ում մի տեսահոլովակ է հրապարակել, որում Դավիթ անունով փոքր հայ տղան կատարում է իր «Աղոթք ծնողների համար» ("Помолимся за родителей")  երգը։

«Մի գնա» երգով վարակվեց նաև Սոսո Պավլիաշվիլին. տեսանյութ

«Աստված պահպանի մեր երեխաներին։ Ինչքան է նա սիրում իր ծնողներին»,  –մեկնաբանել է երգիչը տեսանյութը։

Ռուսական շոու–բիզնեսի աստղին տղան գրավել է հուզիչ, կենդանի ու

Պավլիաշվիլիի բաժանորդներին ևս հիացրել էր Դավիթի հուզիչ կատարումը։

«Կեցցես», «Բրավո։ Հրաշք», «Սոսոյի պես է կատարում` հոգով ու սրտով», «Իսկական տղամարդ է». «Բրավո Սոսո, իսկ տղան ուղղակի հիանալի է։ Ժամանակն է այդ երգը օրհներգ դարձնել», «Հրաշալի երեխա է»,  – իրար հետևից գրում էին բաժանորդները։

Նշենք, որ ի սկզբանե հոլովակը տեղադրել է Անժելիկա Շարիմովան` մեկնաբանելով. «Եթե լինել երկրպագու, ապա այսպիսին»։

Ավելի վաղ արտիստը Instagram–ում տեսահոլովակ էր տեղադրել Ֆրանսիայից, որտեղ ողջունում էր հայերին։ Իր գրառման մեջ Պավլիաշվիլին նշել է իր հայ ընկերներին, այդ թվում` շոումեն Գարիկ Մարտիրոսյանին, Միխայիլ Գալուստյանին, ռեժիսոր Տիգրան Քեոսայանին։