Բայց այնտեղ էլ մարդիկ են ապրում՝ իրենց յուրօրինակ առօրյայով ու հոգսերով, մարդիկ, որոնց մասին մենք շատ բան չգիտենք, քանի որ նրանք, ասես, կտրված են մեր բնականոն կյանքից:
Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղը, որը այդպես է կոչվել ի պատիվ ռուս տիեզերագնացի, այդպիսի բնակավայրերից է:
Այնտեղ պարզ, հասարակ ու սրտաբաց մարդիկ են ապրում, իսկ կյանքը գյուղում, թվում է, կանգ է առել՝ այդ բառի դրական իմաստով: Գյուղում մարդիկ դեռ ապրում են տեխնոլոգիաներից, հոգնեցնող ու լարվածություն առաջացնող քաղաքականությունից կտրված:
Գյուղի բնակիչների առօրյան չի վրիպել Sputnik Արմենիայի ֆոտոթղթակից Ասատուր Յեսայանցի տեսախցիկի ամենատես օբյեկտիվից: