ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի — Sputnik. Lիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված համագործակցության» համաձայնագիրը։
Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, համաձայն ընթացակարգի վավերացման ներկայացնելու նպատակով։
«Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»՝ այն ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, ընթացակարգի համաձայն` այն վավերացման ներկայացնելու նպատակով»- գրում է դեսպանը։
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել են Էստոնիան և Լատվիան։
Հիշեցնենք, որ «Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցության համաձայնագիրը» ստորագրվել էր 2017թ.-ի նոյեմբերի 24-ին։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ս.թ. փետրվարի 21-ին իր ելույթում հայտարարել էր, որ Հայաստանը համաձայնագրի վավերացման գործընթացը կավարտի ապրիլին։